«Նոր ալիք-2014». «Հանդիսատեսի համակրանք» մրցանակն անցավ Լիտվային

17:26   27 հուլիսի, 2014

«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի պաշտոնական կայքում ավարտվել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար քվեարկությունը: Հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Լիտվան ներկայացնող Մոնիկա Լինկտեն:

Քվեարկությունը պետք է ավարտվեր ժամը 12:00-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով երկարաձգվել էր մինչեւ 17:00-ն: Ի դեպ, 12:00-ի արդյունքներով՝ առաջին տեղում մեր երկրի ներկայացուցիչն էր՝ Սոնա Ռուբենյանը, ով քվեարկության ավարտից րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Լիտվան առաջ ընկավ այն դեպքում, երբ ժամը 12-ին ուներ 500 ձայն,  ինչ ասեմ) արդեն ամաչում եմ ասել քվեարկեք, բայց քվեարկեք 10 րոպե մնաց»:


Երկրորդ հորիզոնականում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Կարիմովն է, իսկ երրորդում՝ Սոնա Ռուբենյանը:

Ի դեպ, մեր կայքում լուրը տեղադրելուց հետո, «Նոր ալիք» կայքից անհետացան քվեարկության արդյունքները, բայց մենք հասցրել ենք սքրին շոթ անել արդյունքներով էջը:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մրցույթում Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:



© NEWS.am STYLE