«Նոր ալիք». Իոսիֆ Կոբզոնը վիրավորվել է Կիրկորովից եւ Վայկուլեից

10:17   28 հուլիսի, 2014

Լեգենդար երգիչ Իոսիֆ Կոբզոնն այդպես էլ ներկա չգտնվեց «Նոր ալիք-2014»-ին: Ինչպես հայտնի է՝ երգիչը Լատվիայում պերսոնա նոն գրադա է ճանաչվել:

Այս տարի Նոր ալիք 2014-ի շուրջ քաղաքական սկանդալ է սկսվել: Լատվիայի արտաքին գործերի նախարարն արգելել է Կոբզոնի, Վալերիայի եւ Գազմանովի (ըստ նախարարի՝ այս արտիստները իրենց գործունեությամբ կարող են վնասել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը) մուտքը երկիր:

Իոսիֆ Կոբզոնը զայրացել է նման անարդար սանկցիաների կիրառման պատճառով: Բացի այդ, նրան բարկացրել է նաեւ այն, որ նրա գործընկերները չեն աջակցել իրեն, հայտնել է vladtime.ru.-ը: Երգչին հատկապես վրդովվել է Ֆիլիպ Կիրկորովի եւ Լայմա Վայկուլեի անտարբերությունը՝ չնայած այս արտիստների դժվարին պահերին նա միշտ սատարել է իրենց:



© NEWS.am STYLE