Հուլիսի 29-ի Ձեր, իբրեւ թե, ռոմանտիկ հորոսկոպը

09:03   29 հուլիսի, 2014

Դե ինչ, հարգելիներս, Վարդավառն անցավ, մի լավ ջրվեցինք, իսկ հիմա եկեք անցնենք ավելի լուրջ գործերին՝ Ձեր, իբրեւ թե, ռոմանտիկ հորոսկոպին։

ԽՈՅԵՐ 

Այսօր Ձեզ միայն հիասթափություններ են սպասվում անձնական կյանքում։ Եթե ամուսնացած եք, ապա առավոտից ի վեր Ձեզ սպասվում է նյարդային ջղաձգումներ եւ ոչ մեկ անկողնում Ձեզ սուրճ չի մատուցելու։ Իսկ եթե սիրած անձնավորություն ունեք, ապա այսօր Դուք նրա հետ վիճելու եք մանրուքի պատճառով։ Ահա այսպիսի բաներ է Ձեզ համար կանխատեսել լուսինը, արեւը եւ մի քանի այլ մոլորակիներ (չեմ հիշում, թե քանիսն են)։

ՑԼԵՐ

Ձեր օրն այսօր շոկոլադի մեջ է անցնելու։ Փորձեք լոտո խաղալ։ Ինձ Պլուտոնից զանգել եւ ասել են, որ ցլերին հաջողություն է սպասվում։ Այնպես որ, գործի անցեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Եթե վերջին շրջանում Դուք տարվել եք քաղաքականությամբ, ապա հիշեք, որ դա Ձեզ համար չէ։ Թողեք այդ գործն ու ավելի մեծ ուշադրություն դարձրեք Ձեզ շրջապատող սիրելի մարդկանց։ Իսկ սիրային հարցերում Ձեր շուրջը նայեք. այն մարդն, ով արդեն երկար ժաման կ Ձեր ընկերն է, իրականում սիրում է Ձեզ. արթնացեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Խեցգետիններ, Ձեզ այսօր երեկոյան պետք է գարեջուր եւ խեցգետին։ Դուք վաղուց չեք հանգստացել ու թուլացել. ժամանակն է։ Կարեւոր չէ, որ Ձեր ուղեղը ծանրաբեռնված է աշխատանքով, պետք է թուլանալ, քանի որ շուտով Ձեզ մեծ գործեր են սպասում (ֆինանսական առումով)։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կենդանիների արքա, դու լկտիացել ես։ Դու պետք է հաշվի առնես նաեւ այլոց կարծիքները եւ Ձեր կարծիքն ամենուր եւ ամենքի վզին չփաթաթել։ Եթե չփոխեք Ձեր վարքագիծը, ի վերջո միայնակ եք մնալու եւ ոչ այնքան հպարտ։

ԿՈՒՅՍԵՐ

Դուք, սիրելիներս, ժամանակն է, որ սիրահարվեք, անիմաստ ժամանակ եք կորցնում։ Այսօր Ձեր կյանքի ուղեծրում աստղերը (ուսադիրների) կանխատեսում են հանդիպում սիրելի անձնավորության հետ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ոչ մի դեպքում ոչ մի ֆինանսական օպերացիաներ մի սկսեք։ Ձեր բախտը չի բերելու։ Դուք ամեն ինչ հարկ եղածի պես չեք հաշվարկել։ Այսօր ոչ մեկին մի վստահեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Անձնական կյանքում փոթորիկ է լինելու. սկանդալներից չեք խուսափի։ Ուրանը, Յուպիտերն ու Օրիոնի համաստեղությունը Ձեզ չեն փրկի (բայց պետք է այդպես էլ անեին)։

ԱՂԵՂՆԱՎՈՐԵՐ

Իսկ Ձեզ, սիրելի, խելացի եւ շրջահայաց աղեղնավորներ, Ձեզ բուռն սիրավեպ է սպասվում։ Ի դեպ, հնարավոր է նաեւ ծառայողական սիրավեպ։ Սա ինձ թաքուն պատմել է Մարսը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անձնական կյանքում սիրո եւ փոխըմբռնման շրջան է։ Ի դեպ, առանց կատակի, Ձեզ պաշտոնի բարձրացում է սպասվում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներ, չգիտեմ, թե ռոմանտիկայի հետ ինչպես, բայց աստղերը Ձեզ համար մոտ ժամանակներս ճանապարհորդություն են կանխատեսել. բայց ոչ հագստի նպատակով։ Դուք մեկընդմիշտ կհեռանաք երկրից։

ՁԿՆԵՐ

Համեստ եւ մեղմ արարածներ են ձկները։ Այսօր Դուք պետք է հիշեք Ձեր հարազատների մասին։ Մի հապաղեք, զանգահարեք նրանց։

 

Աստղագուշակ, աստղագետ, աստղաբան եւ, թերեւս, գյուղատնտես

Նոստրադամուս Նոստրադամուսյան



© NEWS.am STYLE