Մաշկը ձգող դիմակներ

19:06   31 հուլիսի, 2014

Տնային պայմաններում մաշկը ձգող դիմակներ պատրաստելու համար օգտագործվում են միայն բնական մթերքներ, եւ դրանք ունեն տոնուս բարձրացնող եւ ձգող հատկություններ։Նման դիմակները կարող են նույնիսկ կուտակվել մաշկի մեջ եւ պարբերաբար վերականգնել նրա երիտասարդությունը։

Էքսպրես-միջոցներ՝ պատրաստված ձվի սպիտակուցով

Սպիտակուցային դասական ձգում

Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք։ Դեմքին սնուցող կրեմ եք քսում (մաշկի տեսակը կապ չունի)։ Մինչ խոնավացնող կրեմի չորանալը սպիտակուցային զանգվածը քսում եք  դեմքին եւ թողնում, որ չորանա։ Մասնագետների պնդմամբ՝ դիմակը պետք է քսել ոչ թե մատներով, այլ հատուկ կոսմետիկ վրձինի միջոցով։Չորանալուց հետո կարելի է դիմակը հեռացնել։ Այս դիմակը շատ լավ միջոց է մաշկը չորացնելու եւ ձգելու համար. այն նաեւ մաշկին հարթ տեսք է հաղորդում։  

Բրնձով պատրաստված դիմակ դեմքի օվալը շտկելու համար

Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք եւ խառնում բրնձի ալյուրով եւ միատարր զանգված ստանում. այն պետք է հեշտությամբ կպչի դեմքին։ Դիմակը դեմքի վրա պետք է մնա մինչեւ չորանալը, ինչից հետո կարելի է դեմքը լվանալ։ Պատրաստման ժամանակ կարելի է նաեւ ավելացնել 5-6 կաթիլ վարդի յուղ, որը մաշկին էլաստիկություն կհաղորդի։ Բացի ձգող եւ տոնուսը բարձրացնող ազդեցությունից, այս դիմակը շտկում է նաեւ մաշկի գույնն ու ռելիեֆը։

Կիտրոնից պատրաստված դիմակ յուղոտ եւ խառը տիպի մաշկի համար

Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք եւ խառնում կես կիտրոնի հյութով։ Եւս մեկ անգամ հարիչով հարում եք զանգվածը եւ քսում դեմքին։ Եթե մաշկի էպիդերմիսը (վերնամաշկը) կոմբինացված է, ապա դիմակը պետք է քսել ավելի յուղոտ եւ փայլուն հատվածներում։ Մնացած հատվածները կարելի է պարզապես սառը կաթով լվանալ։ Այս դիմակը կօգնի Ձեզ հաշված րոպեների ընթացքում ազատվել աղտոտվածությունից, յուղոտ փայլից եւ մաշկի անհարթություններից։ Արդյունքում, դեմքը ավելի թարմ, երիտասարդ ու պայծառ տեսք կստանա։ 

Վարունգով պատրաստված խոնավացնող դիմակ չոր մաշկի համար

Մեկ ձվի սպիտակուցը հարում եք եւ ավելացնում վարունգի միջուկի քերուկը (կեղեւը եւ սերմերը պետք է հանել)։ Ստացված զանգվածին ավելացնում եք 10 կաթիլ քունջութի յուղ, ու այս ամենը մի լավ խառնում։ Դիմակը քսում եք դեմքին եւ 10 րոպե անց լվանում։ Դիմակի օգտագործումից հետո մաշկն ավել է խոնավանում եւ թարմանում, վերանում են շերտազատումները եւ բորբոքումները։ Դեմքն ավելի է ձգվում,  նվազում են նաեւ պիգմենտային բծերն ու կարմրությունը։

 

Աղբյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE