«Նոր ալիք». փակման շքեղ երեկո, ցնցող համերգ եւ մրցանակներ

09:05   28 հուլիսի, 2014

Ավարտվեց «Նոր ալիք» միջազգային 13-րդ մրցույթը: Ինչպես գիտեք՝ մեր Սոնան զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, իսկ «Նոր ալիք» մրցույթի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության տվյալներով՝ նա հավաքել է ձայների մեծամասնությունն ու արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: «Ձինտարի» համերգասրահում Ֆիլիպ Կիրկորովն անձամբ է հանձնել Սոնա Ռուբենյանի մրցանակը: Մրցույթում հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն:

Իսկ ռուսական էստրադայի ներկայացուցիչները փակման արարողությանը ցնցող համերգ էին կազմակերպել:



© NEWS.am STYLE