«Նոր ալիք-2014». խմած երգչին վտարել են Ալլա Պուգաչովային նվիրված երեկոյից

14:09   28 հուլիսի, 2014

Եվ այսպես, հազիվ է ավարտվել «Նոր ալիք-2014» միջազգային 13-րդ մրցույթը, բայց արդեն մի նոր սկանդալ է սկսել Յուրմալայում։ Երբեմնի հայտնի ռուսական ռոք-երաժիշտ Կրիս Կելմին Պրիմադոննային նվիրված երեկոյին ներկայացել է ոչ սթափ վիճակում։

59-ամյա երաժիշտը հերթական անգամ չարաշահել է ալկոհոլի օգտագործումը, ինչը բավականին մեծ անհարմարություն է առաջացրել եւ հանդիսատեսի, եւ անվտանգության աշխատակիցների համար։ 

Երաժիշտը չի կարողացել ոտքի վրա կանգնել եւ գլորվել է մարդկանց վրա։ Անվտանգության ծառայության աշխատակիցները չեն ուշացել եւ նրան դուրս են հրավիրել «Ձինտարի» համերգասրահից։

Դերասանը այսքանով չի բավարարվել եւ գնացել է գինու խանութ եւ տեսնելով ալկոհոլի մեծ տեսականին՝ընտրել մեկ շիշ շամպայն։ Ավելի ուշ նա իր այդ նոր «ձեռբերումով» գնացել է իր ուրախությունը շարունակելու։

 

Նյութը եւ լուսանկարները՝  Super



© NEWS.am STYLE