«Ռուսաստանի ոսկե ձայնը» գաղտնի ամուսնացել է

13:21   28 հուլիսի, 2014

Հայտնի երգիչը Նիկոլայ Բասկովը գաղտնի ամուսնացել է սկսնակ պրոդյուսեր, գեղեցկուհի Սոֆիայի հետ, ում նա ցուցադրել էր «Նոր ալիք-2014» մրցույթի ժամանակ։ Զույգը միասին մնացել էին հենց այն նույն հյուրանոցում, որտեղ տեղավորվել էին նաեւ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը։ Առաջին իսկ օրերին Նիկոլայն իր 28-ամյա ընկերուհու հետ գրկված հայտվել էին մերձբալթյան այս քաղաքի փողոցներում։ Լրագրողները զույգին նկատել էին նաեւ ռեստորաններից մեկում, իսկ հետո ականատեսը դարձել նրանց սիրահետումներին հյուրանոցի պատշգամբում։ Ինչպես հայտնել է «ЭГ»՝ «բնական շիկահերը» որոշել է կրկին ամուսնանալ։

«Հասկանում եք, Կոլիայի եւ Սոֆիայի հարսանիքը նույն կերպ եղավ, ինչպես Սվետա Շպիգելի հետ։ Նա, ինչպես առաջին ամուսնության ժամանակ, պաշտոնապես գրանցեց իրենց ամուսնությունը Սվետան նրան որդի պարգեւեց, միգուցե Սոֆիկն էլ՝ դուստր։ Իսկ ինչու երեխա չունենալ այսպիսի հմայիչ տղամարդուց՝ բնական շիկահերից»,- մտերիմ ընկերներից մեկի խոսքերը մեջբերել է «Экспресс газета»-ն։

Դեռեւս իրենց ամուսնության մասին զույգը ոչ մի մեկնաբանություն չի տվել, սակայն եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա սա Նիկոլայ Բասկովի երկրորդ պաշտոնական ամուսնությունն է; Նախկին ամուսնությունից Նիկոլայն ունի մեկ որդի՝ ութ տարեկան Բրոնիսլավը, ով ապրում է իր մայրիկի՝ Սվետա Շպիգելի հետ, իսկ վերջինս թույլ չի տալիս Բասկովին հանդիպել տղայի հետ։

 

Լուսանկարները՝ Ivona, Paparazzi



© NEWS.am STYLE