«Նոր ալիք-2014». Ալլա Պուգաչովան բարձր ճնշման պատճառով չի կարողացել կենդանի հնչողությամբ երգել

16:04   28 հուլիսի, 2014

Երկու օր առաջ Յուրմալայում կայացավ Ալլա Պւոգաչովայի ստեղծագործական երեկոն։

Բոլոր հայտնի աստղերը մեկական երգ են կատարել Ալլա Պուգաչովայի երգացանկից։ Ինքը՝ Պրիմադոննան, նույնպես «Ձինտարի» համերգասրահում երգել է իր ստեղծագործություններից մի քանիսը։

Ինչպես հայտնել է Super-ը՝ Յուրմալայում շոգ եւ խոնավ կլիմայի պատճառով 65-ամյա երգչուհու արյան ճնշումը բարձրացել է, ինչի մասին նկարահանման հրապարակ գալու ժամանակ նա անձամբ ասել է. «Ճնշումս բարձր է, կներեք»,- անկեղծորեն հայտարարել է Ալլա Բորիսովնան։ Համերգի ժամանակ հայտնի աստղը մի քանի  երգ է կատարել։ «Миллион алых роз», «Любовь, похожая на сон», «Я тебя никому не отдам» երգերը Պրիմադոննան կենդանի հնչողությամբ չի երգել, քանի որ իրեն վատ է զգացել։ 



© NEWS.am STYLE