Քիմ Քարդաշյանը Շաքեի ջրվեժի ֆոնի վրա՞

15:05   28 հուլիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Քիմ Քարդաշյանը վերջերս է Մեքսիկայից վերադարձել Լոս Անջելես։ Իր միկրոբլոգում ռեալիթի-շոուի աստղը նոր լուսանկարներ է հրապարակել, եւ դրանցից մեկը գրավել է մեր ուշադրությունը։ Լուսանկարը արված է Պուերտո-Վալարտայում գտնվող ջրվեժի մոտ, բայց չգիտես ինչու, Շաքեի ջրվեժն է հիշեցնում. մենք էլ որոշեցինք երազել։ Ճիշտ է Շաքեի մոտ այպիսի բազրիքներ չկան, բայց մեր ջրվեժն ավելի գեղեցիկ է։

Հիշեցնենք, որ օրերս աստղային այս ընտանիքում ուրախ իրադարձություն է գրանցվել։ Նրանց մեկամյա դուստրը՝ Նորթը, իր առաջին քայլերն է կատաել։


Այս մասին Քիմը իր երկրպագուներին պատմել է Instagram-ի միջոցով՝ հրապարակելով մի սրտաճմլիկ լուսանկար, որում նա համբուրում է դստերը։ Նա գրել է.

«Այսօր մեր դուստրը ավարտել է լողի պարապմունքները։ Երբ մենք դուրս էինք գալիս լողավազանից, նա սկսել է քայլել առանց իմ օգնության։ Մայրիկն ու հայրիկը հպարտանում են քեզանով»։ 



© NEWS.am STYLE