Բեյոնսե vs Քիմ Քարդաշյան. ինչու՞ է Բեյոնսեն վախենում Քիմ Քարդաշյանից

19:03   28 հուլիսի, 2014

Քիմ Քարդաշյանի հարսանիքից երկու ամիս է անցել։ Եթե հիշում եք, Ֆլորենցիայում կայացած հարսանեկան արարողությանը Քանիե Ուեսթի մտերիմ ընկերը՝ Ջեյ Զին չէր եկել. իբրեւ թե որոշ խնդիրներ էին առաջացել նրա կնոջ՝ Բեյոնսեի հետ, իսկ վերջինս էլ սահմանափակվել էր նորապսակ զույգին շնորհավորելով։

«Անսահման սեր եւ երջանկություն եմ Ձեզ ցանկանում»,-այդ ժամանակ գրել էր երգչուհին։

Ինչպես պարզել է New York Post's Page Six-ը՝ հարսանիքին ներկա չգտնվելու իրական պատճառը լրիվ այլ է։ Բեյոնսեն եւ Ջեյ Զին իրենց դստեր՝ Բլյու Ավիի հետ գնացել էին հանգստանալու եւ պատրաստվում էին Բեյոնսեի համերգային նոր շրջագայություններին։ Սակայն իրականում Բեյոնսեն վախեցել է գալ հարսանիքին, քանի որ նա Քարդաշյանի փառքի ստվերում կմնար։ Այսինքն՝ Քիմը մեդիա հաղթանակ կտաներ Բեյոնսեի նկատմամբ, ինչը Բեյոնսեն չէր կարող թույլ տալ։

Հարցը նրանում է, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին շատ են մտահոգվում իրենց աստղային կարգավիճակի ու դիրքի մասին, եւ չեն կարող թույլ տալ, որ ինչ—որ մի միջոցառմանը նրանք չլինեն ուշադրության կենտրոնում. հետեւաբար, Քիմի հարսանիքին գնալը սխալ մարքեթինգային քայլ կլիներ։

Բացի այդ, Բեյոնսեն Քիմին եւ Քանիեին իրենցից ավելի ցածր է դասում, այդ պատճառով նա չի ցանկացել իրեն թույլ տալ «իջնել» Քիմի մակարդակին։ Անգամ Ջեյ Զին կարծում է, որ Քիմը Քանիեի ձեռքում ֆինանսական շատ վատ «հաղթաթուղթ» է։ Ահա այսպիսի աստղային, ագահ ու նախանձ բաներ։



© NEWS.am STYLE