Ինչո՞վ է օգտակար ձիթապտուղը

19:06   28 օգոստոսի, 2014

Կարծիք կա, որ ձիթենին պատասխանատու է երկնքի եւ երկրի միջեւ առկա միստիկ կապի համար. այսքանով ամեն ինչ ասված է։

Ձիթապտուղն օգտագործվել է բոլոր ժամանակներում, եւ այն մինչեւ հիմա համարվում է ազնվության, հասունության եւ իմաստության խոհրդանիշ։ Անգամ հին Հունաստանում հաղթողներին ձիթենու տերեւներով կազմված պսակներ էին տալիս։

Մեզ մոտ ձիթապտուղը բավականին ուշ է հայտնվել, բայց այն միանգամից լայն տարածում է գտել եւ այժմ էլ շատերի համար ամենասիրելի մթերքներից մեկն է։Դրանով կարելի է ոչ միայն զարդարել տարբեր ուտեստներ, այլեւ պարզապես հենց այդպես էլ մատուցել։ Հատկանշական է, որ մարդիկ արդեն ձիթապտղի յուղն են սկսել հաճախ օգտագործել առօրյա ուտեստներ պատարստելիս։

Պետք է նշել, որ իզուր չէ այս մթերն այսպիսի լայն տարածում է ձեռք բերել, քանի որ այն ունի շարք օգտակար հատկություններ եւ առողջարար է մեր օրգանիզմի համար։

Առաջին հերթին ձիթապտուղը հարուստ է В վիտամինային խմբով, С եւ Е վիտամիններով (ի դեպ, վերջինս հարմարվում է «գեղեցկության վիտամին»), հանքային նյութերով՝ ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում, յոդ, երկաթ եւ կալիում։

Քանի որ ձիթապտղի մեջ առկա են մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ բջջանյութ, ապա այս մթերքի օգտագործումը կբարելավի ստամոքս – աղիքային տրակտի աշխատանքն ու կնպաստի շլակների հեռացմանը։

Բացի այդ ձիթապտուղը նաեւ օգտակար է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժական ապարատի խնդիրների առկայության դեպքում։

Ձիթապտղի համար ոչ մի  հակացուցում եւ օգտագործման սահմանափակում չկա, սակայն պետք է հիշել, որ բարձր կալորիականություն ունեցող ձիթապտղի յուղը կարող է խթանել լեղի արտադրելու գործընթացին։

 

Աղբյուրը՝ sovettebe.ru

 

 



© NEWS.am STYLE