Ինչպես սմբուկով պաշտետ պատրաստել

19:02   29 օգոստոսի, 2014

Սմբուկով պաշտետը հիանալի, համեղ նախուտեստ է, որը ոչ մի գրամ յուղ չի պարունակում, եւ դրանով այն մեծապես տարբերվում է մյուս բանջարեղենային պաշտետներից կամ խավիարից, որտեղ մթերքները պետք է մի լավ տապակել։

Այսպիսի համեղ եւ սննդարար պաշտետ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է. երկու սմբուկ (միջին չափի), երկու-երեք պճեղ սխտոր, մեկ գլուխ սոխ, բուսական յուղ, երկու-երեք ճաշ գդալ մայոնեզ, ռեհան, թարմ մաղադանոս, ինչպես նաեւ աղ, պղպեղ եւ այլ համեմունքներ։

Սմբուկները պետք է լվանալ, հեռացնել ցողունը, պատառաքաղով մի քանի տեղ ծակել եւ դնել վառարանի կամ միկրոալիքային վառարանի մեջ։ Այնուհետեւ կարելի է մաքրել կեղեւը եւ մանր կտրատել։ Սխտորը  պետք է մաքրել, իսկ սոխը՝ մանր կտրատել եւ տապակել՝ մինչեւ ոսկեգույն երանգավորում ստանա։

Բոլոր մթերքները պետք է լցնել բլենդերի մեջ եւ հարել՝ միատարր զանգված ստանալու համար։ Այս ամենից հետո անհրաժեշտ է լցնել մայոնեզը, աղն ու մյուս բոլոր համեմունքները։

Ռեհանն ու մաղադանոսը պետք է կտրատել եւ ավելացնել պաշտետի մեջ, ինչից հետո ստացված զանգվածը պետք է թողնել մի փոքր զովանա։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ povarenok.ru

 



© NEWS.am STYLE