VARDA-ն՝ իր հավաքածուի սեքսուալ լողազգեստով

15:05   29 հուլիսի, 2014

Պարուհի VARDA-ն շատ է տարբերվում շոու-բիզնեսի մյուս աստղերից, քանի որ նա բազմակողմանի զարգացած աղջիկ է։

Բացի մերկապարերից, նա նաեւ իր սեփական լողազգեստների հավաքածուի դիզայներն է եւ իր միկրոբլոգում մշտապես ցուցադրում է իր իսկ արտադրած լողազգեստները։


Իսկ ավելի վաղ VARDA-ն ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 18 տարեկանում։ 

«Իմ շուրթերը բնական են. այստեղ ես 18 տարեկան եմ։ Ես հոգնել եմ դրանք թաքցնելուց։ Մանուկ հասակում ինձ «հաստապռոշ» էին ասում, եւ ես դրանից բարդույթավորվում էի, այդ պատճառով բոլոր լուսանկարներում ժպտում էի, որ դրանք այդքան մեծ տեսք չունենային։ Իսկ հիմա ես բարդույթավորվում եմ, որ մարդիկ կմտածեն, որ դրանք սիլիկոնե շուրթեր են։ Հոգնել եմ այս ամենից։ Այո, ես «հաստապռոշ» եմ, բավական է ինձ նախանձեք»,-գրել է պարուհին։



© NEWS.am STYLE