Մոլագար վարորդը հետապնդել է Քիմ Քարդաշյանին

12:05   29 հուլիսի, 2014

Շատ դժվար է Քիմ Քարդաշյան լինել. ամուսնանում ես, բաժանվում, այստեղ-այնտեղ միլիոններ ծախսում, կարճ ասած՝ հայտնի աստղի դժվար կյանք։ Իսկ հիմա էլ ինչ-որ մոլագարի հետապնդումներ։

Երեկ ռեալիթի-շոուի աստղին պապարացիները «բռնացրել են» այն պահին, երբ Քիմը Կալաբասասի ճանապարհին (Կալիֆորնիա) խոսելիս է եղել ոստիկանի հետ։ Քիմը կանգնեցրել է իր Mercedes-Benz G-wagon մեքենան, իսկ հետո Twitter-յան նրա էջից պարզ է դառնում, որ իրեն ինչ-որ մոլագար վարորդը է հետապնդել։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ JACK, X17 Online.com



© NEWS.am STYLE