Նոր «Հոբիթի» առաջին թրեյլերը ցնցել է Youtube-ը

13:35   29 հուլիսի, 2014

Նոր «Հոբիթի» առաջին թրեյլերը ցնցել է Youtube-ը։ Կես օրվա ընթացքում այն ավելի քան երկու եւ կես միլիոն դիտում է հավաքել։

«Հոբիթ. հինգ բանակների մարտ» (The Hobbit: The Battle of the Five Armies) ֆիլմը, որտեղ իրենց դերակատարում են ունեցել Մարտին Ֆրիմանը, Էվանջելին Լիլին, Օրլանդո Բլումը, Քեյթ Բլանշեթը, Իեն ՄաքՔելենը, Լյուք Էվանը, արդեն մեծ իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում։

Հիշեցնենք, որ ֆիլմի երրորդ եւ եզրափակիչ մասը էկրաններին բարձրանալու է այս տարվա դեկտեմբերին. այն պատմում է հոբիթի, էլֆերի, թզուկների եւ մարդկանց արկածների, ինչպես  նաեւ Էրեբոր թագավորության մասին։ Եվ եթե հերոսները կարողանան հաղթել հրեշ Սմաուգին, ապա ավելի մեծ խնդրի առաջ են կանգնելու։ Էրեբորի գանձերը այլեւս ոչ մեկ չի հսկում. հարց է առաջանում՝ ո՞վ է վերցնելու այս հարստությունը։

Բացի այդ, թագավորությանն են մոտենում նաեւ օրկերի բանակը. հետեւաբար, բանակների մարտից խուսափել չի ստացվում։ 



© NEWS.am STYLE