Նիկոլայ Բասկովը մեկնաբանել է իր ամուսնության մասին լուրերը

14:31   29 հուլիսի, 2014

Նիկոլայ Բասկովը մեկնաբանել է իր գաղտնի ամուսնության մասին լուրերը, որոնք երեկ դարձել էին ռուսական ԶԼՄների գլխավոր թեման։ Նա Twitter-յան իր էջում գրել է, որ դեռեւս ամուրի է։

«Ի զարմանս ինձ՝ երեկ ԶԼՄներից տեղեկացա, որ ես թաքուն ամուսնացել եմ։ Իհարկե, շատ հաճելի է, որ իմ մասին այդքան մտածում են, բայց ես դեռեւս ԱՄՈՒՐԻ եմ»,-գրել է Բասկովը։

Հիշեցնենք, որ երգիչն իր գեղեցկուհի ըկերուհուն՝ Սոֆիային, ցուցադրել էր «Նոր ալիք-2014» մրցույթի ժամանակ։ Զույգը միասին մնացել էին հենց այն նույն հյուրանոցում, որտեղ տեղավորվել էին նաեւ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը։ Առաջին իսկ օրերին Նիկոլայն իր 28-ամյա ընկերուհու հետ գրկված հայտվել էին մերձբալթյան այս քաղաքի փողոցներում։ Լրագրողները զույգին նկատել էին նաեւ ռեստորաններից մեկում, իսկ հետո ականատեսը դարձել նրանց սիրահետումներին հյուրանոցի պատշգամբում։



© NEWS.am STYLE