Ռիհանան՝ Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ամուսնալուծության պատճա՞ռ

17:44   29 հուլիսի, 2014

Եթե ամերիկյան պարբերականներում լուրեր են պտտվում, որ այս կամ այն զույգը շուտով ամուսնալուծվելու է, ապա դա այդպես էլ լինում է։ Համաշխարհային շուո-բիզնեսի ամենահիանալի զույգի ամուսնալուծության մասին լուրերը դեռեւս սկսել են պտտվել երկու ամիս առաջ։ Անգամ վերջերս լրագրողները նկատել են, որ զույգն այեւս չի կրում իրենց ամուսնական մատանիները։ Շատերը ենթադրում են, որ Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ամուսնությունը պահպանվում է՝ ելնելով ֆինանսական պատճառներից։  

Ոչ այնքան վաղ անցյալում Met Gala պարահանդեսից հետո երգչուհու քույրիկը վերելակում «հարձակվել էր» Ջեյ Զիի վրա։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ միգուցե այս միջադեպի պատճառն այն է եղել, որ Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը, հասկացել է, որ Ջեյ Զիի եւ Ռիհանայի միջեւ զուտ գործնական հարաբերություններ չեն։

Ինչպես հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ Սոլանժը կասկածել է, որ Ջեյ Զին մտադիր է մասնակցել Ռիհանայի afterparty-ին եւ չի ուզել իր հետ տանել Բեյոնսեին, քանի որ նա ցանկացել է իր երեկոն անցկացնել իր նախկին հովանավորյալի հետ։

Սակայն այս զույգը, ում ամուսնալուծությունը 100%-ով կանխատեսելի է, շարունակում է սոցցանցերի իրենց կայքերում համատեղ եւ երջանիկ ընտանեկան նկարներ տեղադրել։

Ամուսնալուծության լուրերն ավելի է հաստանում այն փաստը, որ վերջերս Բեյոնսեն գնացել է տեսնելու Մանհեթենում վաճառվող մի պենտհաուս. նա ոչ միայն առանց ամուսնու է գնացել, այլեւ առանց նրա իմացության։  Ստացվում է, որ Բեյոնսեն միայն իր համար առանձնատուն է գնում։

Ըստ մոտ գտնվող աղբյուրի՝ միասին շրջագայությունների մեկնած աստղերն իրար հետ ընդհանրապես չեն շփվում. Ջեյ Զին միայն աշխատանքով է զբաղված եւ ժամանակի մեծ մասն անցկացնում է հեռախոսային զանգերին պատասխանելով։

 

 Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE