Ինչպիսի՞ մարզասարքեր կան նիհարելու համար

20:04   31 հուլիսի, 2014

Այժմ գոյություն ունեն մի շարք մարզասարքեր, որոնք օգնում են կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Սակայն արագ նիհարելու համար նախատեսված սարքերն այնքան էլ շատ չեն, ինչպես կարծում եք։ Սակայն կան մարզասարքեր, որոնք անփոխարինելի են այս պարագայում. օրինակ, ստեպերը, հեծանվային մարզասարք եւ մարզասարք-վազքուղին։

Վերոնշված բոլոր սարքերը շատ լավ մարզում են սիրտը, թոքերը, մարմնի ստորին հատվածի մկանները։ Մազրումների ժամանակ ուժեղ քրտնարտադրություն է սկսվում, որն իր հետ միասին հեռացնում է նաեւ տոքսինները։

Ստեպեր

Այն «նմանակում» է աստիճան բարձրանալուն։ Հիանալիորեն մարզում է հետույքի եւ ոտքերի մկանները։

 

 Մարզասարք-վազքուղի

Հավանաբար լավագույն միջոցը նիհարելու համար։ Վազելու ընթացքում քայքայվում են ճարպային բջիջները, մարզում որովայնի, ոտքերի եւ հետույքի մկանները։ Այս մարզասարքի միակ բացասական կողմն այն է, որ մարզվելիս ողնաշարը ծանրաբեռնվում է։

Հեծանվային մարզասարք

Սա պարզապես մարզասարք չէ, այլ որովայնի, գոտկատեղի, մարմնի ստորին հատվածի մկանները մարզող մի ամբողջ համակարգ։ Բոլոր շարժումները շատ փափուկ են, եւ ողնաշարը դրանից չի ծանրաբեռնվում։ Որպես այլընտրանք կարելի է օգտագործել որովայնը, ոտքերն ու ազդրերը նիհարեցնող մարզասարքը։ Գոյություն ունեն նաեւ ուժային մարզասարքեր։

 

 

Աղբյուրը՝ neosports.ru

 



© NEWS.am STYLE