Գրիգորի Լեպսը Լատվիային ռուսական դրոշով է պատասխանել

11:32   30 հուլիսի, 2014

«Նոր ալիք» մրցույթն ավարտվեց, սակայն Յուրմալայում կրքերը դեռեւս չեն հանդարտվում։

Հետեւելով Պոտապին ու Նաստիային, ովքեր ուկրաինական դրոշն էին ցուցադրել «Նոր ալիք» մրցույթի շրջանակներում, Գրիգորի Լեպսն իր մենահամերգի ժամանակ բեմ է բարձրացել ռուսական դրոշով։ Այսպես Գրիգորի Լեպսը դեմ է դուրս եկել Լատվիայի արտաքին գործերի նախարարության սանկցիաներին, համաձայն որոնց՝ Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան եւ Օլեգ Գազմանովը չեն կարող մուտք գործել Լատվիա։

Համերգի ժամանակ Լեպսը նաեւ մի քանի խոսք է ասել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի մասին։

«Ուզում են նախարարին հարցնել՝ ի՞նչ վնաս կարող էին պատճառել Վալերիան, Օլեժկա Գազմանովն ու Իոսիֆ Կոբզոնը։ Նրանք միայն ուրախություն եւ երջանկություն կարող էին պարգեւել»,- համոզված է Լեպսը։

 

Աղբյուրը՝ «Комсомольская правда»



© NEWS.am STYLE