Մերկապարի վարպետության դասեր VARDA-ից

13:05   30 հուլիսի, 2014

VARDA-ն գիտի, թե ինչպես կարելի է գրավել բոլորի ուշադրությունը։ Պարուհին իր միկրոբլոգում հերթական հոլովակն է հրապարակել, որտեղ նա մերկապարի վարպետության դասեր է տալիս՝ կատարելով բավականին բարդ էլեմենտներ։

Իսկ ավելի վաղ VARDA-ն ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 18 տարեկանում։ 

«Իմ շուրթերը բնական են. այստեղ ես 18 տարեկան եմ։ Ես հոգնել եմ դրանք թաքցնելուց։ Մանուկ հասակում ինձ «հաստապռոշ» էին ասում, եւ ես դրանից բարդույթավորվում էի, այդ պատճառով բոլոր լուսանկարներում ժպտում էի, որ դրանք այդքան մեծ տեսք չունենային։ Իսկ հիմա ես բարդույթավորվում եմ, որ մարդիկ կմտածեն, որ դրանք սիլիկոնե շուրթեր են։ Հոգնել եմ այս ամենից։ Այո, ես «հաստապռոշ» եմ, բավական է ինձ նախանձեք»,-գրել է պարուհին։



© NEWS.am STYLE