Twitter-ում «հարձակվել են» Միշա Գալուստյանի վրա

14:04   30 հուլիսի, 2014

Հայտնի հումորիստ Միշա Գալուստյանը Twitter-ում պատերազմ է սկսել։ Արտիստը իր միկրոբլոգում մի գրառում է կատարել, որը բուռն արձագանքներ է առաջացրել օգտատերերի շրջանում (ի դեպ, մոտ 2 միլոն)։

«Ինչպես են մարդիկ վախենում հեղինակության եւ գումարների մասին՝ մոռանալով, որ իրենց խիղճը չի թողնի, որ հանգիստ քնեն»,-գրել է Միշան։ Հավանաբար, նա դրանով կրկին Ուկրաինայի դեպքերին է անդրադարձել, քանի որ մեկնաբանությունները այս թեմայի շուրջ են։

«Ճիշտ ես, Միշա։Քո խիղճը վաղուց արդեն քնել է»,- Միխայիլ անունով մի օգտատեր մեկնաբանել է Գալուստյանի գրառումը։ Դու իսկապե՞ս հավատում ես, որ Կիեւն ամերիկյան ֆաշիստներն են ղեկավարում։ Ես խոսում եմ փաստերի մասին։ Նման վճարված թվիթեր գրելն արդեն անարգանք է։ Նման խոսքեր վերատպելը հուշում է «խղճով» արված գործարքի մասին»։

«Միխայիլ, քո խոսքերը անհիմն են։ Ես գրում եմ խղճի մասին, քանի որ իմ խիղճը մաքուր է։ Ես նման խոսքեր եմ ասում, որովհետեւ անտարբեր չեմ եւ չեմ վախենում»,-պատասխանել է  Գալուստյանը։

 



© NEWS.am STYLE