Հակերները «նոկաուտի» են ենթարկել Սիլվեսթեր Սթալոնեին

16:10   30 հուլիսի, 2014

Սիլվեսթեր Սթալոնեն ցնցված է։ «Անսանձները 3» ֆիլմի (որի պրոդյուսերը հենց Սթալոնեն է) կրկնօրինակը դրա պրեմիերայից երկու շաբաթ առաջ հակերները ներբեռնել են համացանց։ Ինչպես հայտնել է The Guardian-ը՝ ֆիլմի DVD տարբերակը հայտնվել է համացանցում եւ ավելի քան 189 հազար օգտատեր արդեն ներբեռնել է ֆիլմն ու կարողացել անվճար դիտել եւ գնահատել արված աշխատանքը։ Այս իրադարձությունը ցնցել է ողջ Հոլիվուդն ու բոլոր կինոարտադրողներին։

«Անսանձները 3» ֆիլմը պետք է մեծ էկրաններ բարձրանար օգոստոսի կեսին։ Ֆիլմում իրենց դերակատարումն են ունեցել Սինվեսթեր Ստալոնեն, Մել Գիբսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Դոլֆ Լունդգրենը, Փերի Կրուսը, Առնոլդ Շվարցենեգերը Հարիսոն Ֆորդը, Անտոնիո Բանդերասը, Ուեսլի Սնայփսը, ու այլոք։ Ֆիլմի սցենարի հեղինակ է Սիլվեսթեր Ստալոնեն։

Ֆիլմի կրկնօրինակը արագ տարածվել է համացանցում եւ հասանելի է եղել եւ դիտելու, եւ ներբեռնելու համար։ Կրկնօրինակը դեռեւս անգլերեն լեզվով է, բայց բացառված չէ, որ շուտով այն կթարգմանվի ռուսերեն եւ նաեւ կհայտնվեն ռուսական սուբտիտրերը։ Lionsgate ստուդիային դեռեւս չի հաջողվել կանգնեցնել ֆիլմի տարածումը համացանցում։



© NEWS.am STYLE