ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:04   1 օգոստոսի, 2014

Իսկ սիրտս բաբախում է, սիրտս երգում է... սերն է տիրում, բայց արդյոք կենդանակերպի բոլոր նշանների համար։

ԽՈՅԵՐ

Փորձեք զգացմունքներին չտրվել, ավելի զուսպ  եւ զգույշ եղեք Ձեր սիրած անձնավորության հետ եւ անպայման գնահատեք Ձեր աշխատանքը։

ՑԼԵՐ 

Հնարավորություն տվեք Ձեր սիրած անձնավորությանը խոսել իր զգացմունքների մասին ոչ միայն բառերով, այլեւ գործով։

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ընկերական հանդիպումների օր է, բայց երեկոն փորձեք անցկացնել սիրած էակի հետ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Լուրջ վերաբերեք Ձեր սիրած անձնավորության ցանկացած խնդրին։ Հնարավոր է, որ հենց Ձեր խորհուրդն է հարկավոր նրան խնդիրներից ազատվելու համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Ձեզ կհաջողվի շատ սրտեր գերել, բայց պետք չէ տարվել դրանով, այլապես կարող են Ձեր սիրտը «գողանալ»։

 ԿՈՒՅՍԵՐ 

Այսօր հարաբերությունները սիրած անձնավորության հետ կարգավորվելու են, բայց փորձեք չպարփակվել Ձեր ներսում. այդպես իրավիճակն ավելի կլավանա։

ԿՇԵՌՔՆԵՐ 

Այսօր նախընտրելի չէ նոր արկածներ փնտրելու եւ դրանց ժամանակ տրամադրելու համար։ Կշեռքներն առանց այդ էլ  շատ գործեր ունեն եւ գիտեն, թե ինչ պետք է անել։

ԿԱՐԻճՆԵՐ 

Կրկին անհաջողություններ անձնական հարցերում։ Կարիճները պետք է շատ ուշադիր լինեն իրենց կյանքի կեսի ընտրության հարցում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ 

Թույլ տվեք Ձեր սիրած անձնավորությանը ազատ լինել իր գործողություններում. այդ դեպքում Ձեր հարաբերություններն ավելի հանգիստ ընթացք կստանան։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ 

Դե ինչ, Ձեր հաշվարկները սխալ էին։ Թեեւ Դուք հաղթող դուրս չեք եկել, բայց գոնե ուրախացեք ուրիշների հաղթանակներով։

ՋՐՀՈՍՆԵՐ 

Փորձեք ավելի խաղաղ ճանապարհով լուծել սիրած անձնավորության հետ ունեցած խնդիրները. այդ դեպքում փոխադարձ վստահությունն ավելի կամրապնդվի։

ՁԿՆԵՐ

Փորձեք ամեն ինչում փոխզիջումների գնալ՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները չփչացնելու համար. զինվեք համբերությամբ։

 

Աղբյուրը՝ astromeridian.ru



© NEWS.am STYLE