Կիսամերկ՝ ամբողջ աշխարհով մեկ

21:08   2 օգոստոսի, 2014

Կիսամերկ ամբողջ աշխարհով մեկ. երեք ճամփորդ-ընկերուհիներ մտածել են մի նախագիծ՝ Topless Tour Project։

Instagram-ում 40000 օգտատեր արդեն սկսել է հետեւել այս նախագծի ընթացքին։

Աղջիկները կիսամերկ, մեջքով դեպի տեսախցիկը լուսանկարվում են տարբեր վայրերում, իսկ հետո այդ հիանալի լուսանկարները տեղադրում համացանց. արդյունքում, մենք այժմ կարող ենք տեսնել դրանք։

Ինչպես գրված է այդ միկրոբլոգում.

«Միացեք մեզ, եղեք ավելի ազատ եւ կիսվեք Ձեր գեղեցկությամբ ողջ աշխարհի հետ»։ 



© NEWS.am STYLE