Հոլիվուդյան դերասանուհու քրոջը մահացած են գտել

11:04   31 հուլիսի, 2014

Այսօր հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորի քրոջը մահացած են գտել մեքենայի մեջ Սան Դիեոգոյի ճանապարհին։ Նա մահացել է իր 48-րդ տարեդարձից մի քանի օր առաջ։

Մահացածի մարմնի մոտ տասնյակ դեղահաբեր են եղել, իսկ ոտքերի առաջ դրված է եղել էներգետիկ ըմպելիքի շիշ, հայտնել է 10News-ը։

Ըստ նախնական վարկածի՝ Ջեսիկան մահացել է դեղահաբերի չարաշահումից։ Մահվան իրական պատճառը պարզ կդառնա դիահերձումից հետո։ Կնոջը մահացած գտել են առավոտյան վեցին։ Ոմն Մարթա Լոպեսը աշխատանքի գնալիս զանգահարել է ոստիկանություն, քանի որ մահացած կնոջ մեքենան փակել էր ամբողջ ճանապահը։



© NEWS.am STYLE