Վոլոչկովայի դուստրն իր շպագատով գերազանցել է մայրիկին

12:33   31 հուլիսի, 2014

Անաստասիա Վոլոչկովան, կարծես թե, շպագատի տեխնիկա է սովորեցնում դստերը։ Հավանաբար Արիշան ցանկանում է գնալ բալետի  հայտնի պարուհի մայրիկի հետքերով, եւ նա նույնպես սկսում է սովորել այս դժվար եւ հյուծիչ արվեստի գաղտնիքները։ Աղջնակն արդեն ցուցադրել է իր հիանալի շպագատը, եւ դա արել է իր աստղային մայրիկի նման՝ ոչ թե մարզասրահում, այլ մի յուրահատուկ տեղում. տվալ դեպքում Անթալիայում գտնվող մուշտակների խանութի բազկաթոռի հենակների վրա։

«Արիշայի շպագատը»,- Նաստյան մեկնաբանել է լուսանկարը ։



© NEWS.am STYLE