Եվա Ռիվասի սեքսուալ կերպարը նոր տեսահոլովակում (ֆոտո)

10:15   31 հուլիսի, 2014

Երգչուհի Եվա Ռիվասը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Երգը կոչվում է «Վերադարձ», որի հեղինակն է Աննա Հովները: Երգը սիրո մասին է:

Երգչուհին աշխատում է ռեժիսիոր Միհրան Ստեփանյանի հետ:

«Առաջին անգամ եմ աշխատում Եվայի հետ, բայց ասեմ շատ հեշտ է ամեն ինչ ընթանում, քանի որ նա իր գործի գիտակն է եւ կարողանում է անել այն, ինչը իրենից պահանջված է: Տեսահոլովակը նկարահանվելու է մի քանի վայրերում: Ինչ-որ հատուկ սյուժե չունի եւ հիմնականում դետալային է»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսիորը:

Երգչուհին տեսահոլովակում տարբեր կերպարներով է հանդես գալու: Եվան այն համարձակներից է, ով չի վախենում կտրուկ ոճային փոփոխությունից: 

NEWS.am STYLE-ը գտնվելով նկարահանման հրապարակում՝ այժմ ձեզ է ներկայացնում բացառիկ կադրեր «Վերադարձ» տեսահոլովակից:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE