VARDA-ի ցնցող մերկապարը

15:05   31 հուլիսի, 2014

Ախ՜, այս VARDA-ն գիտի, թե ինչպես կարելի է գրավել բոլորի ուշադրությունը։ Պարուհին պարբերաբար իր միկրոբլոգում հոլովակներ է հրապարակում, որտեղ նա մերկապարի վարպետության դասեր է տալիս, եւ հաճախ այնպիսի տեսանյութեր է տեղադրում, որոնցում նա կատարում է բավականին բարդ էլեմենտներ։

Իսկ ավելի վաղ VARDA-ն ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 18 տարեկանում։ 

«Իմ շուրթերը բնական են. այստեղ ես 18 տարեկան եմ։ Ես հոգնել եմ դրանք թաքցնելուց։ Մանուկ հասակում ինձ «հաստապռոշ» էին ասում, եւ ես դրանից բարդույթավորվում էի, այդ պատճառով բոլոր լուսանկարներում ժպտում էի, որ դրանք այդքան մեծ տեսք չունենային։ Իսկ հիմա ես բարդույթավորվում եմ, որ մարդիկ կմտածեն, որ դրանք սիլիկոնե շուրթեր են։ Հոգնել եմ այս ամենից։ Այո, ես «հաստապռոշ» եմ, բավական է ինձ նախանձեք»,-գրել է պարուհին։



© NEWS.am STYLE