Թիմաթին եւ Վերա Բրեժնեւան՝ տաքսու մեջ

13:03   31 հուլիսի, 2014

Հայտնի ռեփեր Թիմաթին զբաղված է իր նոր «Понты» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով։ Ռեփերն իր միկրոբլոգում նոր տեսահոլովակից մի հատված է հրապարակել, որտեղ նա տաքսու վարորդի, իսկ Վերան ուղեւորի դերում են։

Այս զվարճալի հոլովակը նա մեկնաբանել է այսպես. «Ուերա Բրեժնեւային եմ տանում, ախպեր»։ Իր նոր տեսահոլովակում նա մարմնավորելու է կովկասյան ծագում ունեցող տաքսու վարորդի, իսկ Բրեժնեւան՝ մոսկվայաբնակ մոդելի։ Հատուկ տեսահոլովակի համար Թիմաթին մի լավ աշխատել է իր կերպարի վրա. հագել է կարմիր սպորտային համազգեստ, ռեզինե հողաթափեր եւ սեւ գլխարկ։ Իսկ նրա տեսքն ավելի են ամբողջացնում նրա «ոսկե» ատամները։ 



© NEWS.am STYLE