Երգչուհի Ալիշա Քիսը երկրորդ երեխային է սպասում

13:10   31 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Ալիշա Քիսը երկրորդ երեխային է սպասում։ Ի դեպ, Ալիշան եւ նրա ամուսինը՝ երաժշտական պրոդյուսեր Swizz Beatz, արդեն տոնում են իրենց ամուսնության 4-րդ ամյակը։ Նրանք մեկ որդի ունեն՝ 3-ամյա Իջիտը, եւ ահա...

Ընտանիքի անդամների թվի ավելացման մասին լուրը հայտնել է հենց 33-ամյա երգչուհին։

Քիսն իր միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է  այսպես.

«Շնորհավորում եմ իմ կյանքի սիրուն՝ Swizz Beatz-ին, ամուսնական տարեդարձի կապակցությամբ։ Իսկ ավելի հաճելի նորությունն այն է, որ մենք մեր երկրորդ հրեշտակին ենք սպասում։ Ի շնորհիվ քեզ՝ ես անչափ երջանիկ եմ, եւ թող երկար-երկար տարիներ այդպես էլ շարունակվի»։



© NEWS.am STYLE