Լեդի Գագան, Պենելոպա Կրուսը, Կլաուդիա Շիֆերը եւ ուրիշներ՝ «Պաշտամունքային կանայք» նախագծում

14:02   31 հուլիսի, 2014

Լեդի Գագան, Պենելոպա Կրուսը, Կլաուդիա Շիֆերը, Մոնիկա Բելուչին, Սինդի Քրոուֆորդը, Լետիցիա Կաստան, Լառա Սթոունը, Լինդա Էվանգելիստան, Ստեֆանի Սեյմուրը, Իզաբել Ֆոնտանան, Ջիջի Հադիդը, Սթեյսի Մարտինը եւ ուրիշներ մասնացել են Կարին Ռոյթֆելդի հատուկ նախագծին։

Ինչպես հայտնել է WWD՝ օգոստոսի 19-ին նորաձեւության ասպարեզում մեծ համբավ ունեցող Կարին Ռոյթֆելդն ու Harper 's Bazaar-ի ներկայացնելու են իրենց համագործակցության արդյունքները. այն լինելու է մասշտաբային մի նախագիծ եւ անվանվելու է Iconic women («Պաշտամունքային կանայք»)։

Iconic women հայտնի 19 կանանց, ովքեր իրենց գործունեության բնագավառում մեծ հետք են թողել եւ դարձել օրինակ շատերի համար, նկարներն են։

Օգոստոսի կեսին Ռոյթֆելդը ցույց կտա աշխարհին մոտ քսան նորաձեւ լուսանկար, որոնց ստեղծման գործում մի ամբողջ թիմ մարտ ամսից մինչ մայիս քրտնաջան աշխատել է։



© NEWS.am STYLE