Լանա Դել Ռեյի Ultraviolence երգի նոր տեսահոլովակը

13:28   31 հուլիսի, 2014

Համացանցում հայտնվել է Լանա Դել Ռեյի Ultraviolence երգի նոր տեսահոլովակը։ Այս սինգլը ներառված է երգչուհու Ultraviolence ձայնապնակի մեջ, եւ այն հուլիսի 13-ից արդեն վաճառվում է։

Չորս րոպե տեւողությամբ տեսահոլովակում երգչուհին զբոսնում է այգում. նա կրում է սպիտակ զգեստ, գլխին քող, իսկ ձեռքին մի փունջ շուշան կա։ Տեսահոլովակի ընթացքում  նա մտահոգ քայլում է այգում, բայց վերջում գալիս եւ մոտենում է խորանին, որտեղ նրան ոչ մեկ չի սպասում։

Ճիշտ է, հոլովակի միջին հատվածում տղամարդու ձեռք է հայտնվում, որը, չգիտես թե ինչու, Լանան որոշում է լիզել։ 



© NEWS.am STYLE