Աստղիկ Սաֆարյանի նոր տեսահոլովակի բեքսթեյջն ու ամռան հետ կապված ծրագրերը

15:18   31 հուլիսի, 2014

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն օրերս ներկայացրեց իր նոր՝  «Today» կոչվող տեսահոլովակը: Երգչուհին մեզ է տրամադրել տեսահոլովակի նկարահանման ընթացքից որոշ կադրեր եւ պատմել իր ամառային ծրագրերի մասին:

Երգչուհին աշխատանքային ամառ կունենա: Աստղիկ Սաֆարյանն այժմ Երեւանում է, շատ աշխատանքներ ունի՝ կապված նոր երգերի, իր ACO ապրանքանիշի նմուշների հետ, որոնց վրա աշխատում էր Բարսելոնում՝ մինչ Երեւան գալը:

Աստղիկի խոսքով՝ նոր մրցույթների է հրավիրված մասնակցելու Հայաստանից դուրս, նաեւ նոր ֆոտոշաñքերի առաջարկներ ունի:

,Բարսելոնի ծովափնյա քաղաքներոււմ կլինեն փոքրիկ փակ երեկույթներ-համերգներ իմ մասնակցությամբ: Ծրագրերն ու աշխատանքները շատ են, իսկ ժամանակը՝ քիչ, ինչպես միշտ»,-նշեց երգչուհին:


 



© NEWS.am STYLE