Ջասթին Բիբերը հրապարակել է լացող Օռլանդո Բլումի լուսանկարը

14:32   31 հուլիսի, 2014

Երեկ համաշխարհային մամուլը լի էր Ջասթին Բիբերի եւ Օռլանդո Բլումի վիճաբանության մասին նյութերով։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ արտիստները վիճաբանել են միմյանց հետ Միրանդա Քերրի պատճառով (ով Բլումի նախկին կինն է, բայց Միրանդան այդ նույն ընթացքում Գերմանիայում ներկայացնում էր Escada բույրը)։ Այսօր արդեն պարզ է դարձել նրանց վիճաբանության պատճառը։ Օռլանդոն հարվածել է Բիբերին այն պահին, երբ վերջինս ասել է «բարեւներս փոխանցիր Միրանդային». ասեկոսեներ են պտտվում, որ Միրանդան 2012թ-ին դավաճանել է ամուսնուն Բիբերի հետ։

20-ամյա Ջասթին Բիբերն ու 37 ամյա Օռլանդո Բլումը Իբիցայի ռեստորաններից մեկում սկսել են հարաբերություններ պարզել միմյանց հետ, ինչից հետո Բիբերն իր միկրոբլոգում տեղադրել է  լացող Օլռադոյի լուսանկարը. Արիտիստը չի նշել, թե որտեղից է այդ լուսանկարը հայտնվել իր մոտ։ Մի շարք երկրպագուների վրդովմունքից հետո Բիբերը սկզբում հեռացրել, սակայն հետո վերականգնել է լուսանկարը։

.

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE