Միրանդա Քերրը կիսամերկ՝ 7 For All Mankind ֆոտոշարքում

15:37   31 հուլիսի, 2014

Մինչ 31-ամյա Միրանդա Քերրի ամուսինը՝ Օռլանդո Բլումը, հարաբերություններ է պարզում Ջասթին Բիբերի հետ, գայթակղիչ Քերրին հասցրել է Գերմանիայում ներկայացնել Escada բույրը, ինչպես նաեւ մասնակցել է 7 For All Mankind գովազդային ֆոտոշարքի նկարահանումներին։

Victoria's Secret-ի հրեշտակ Միրանդան կիսամերկ ներկայացել է ամերիկյան այս ապրանքանիշի ֆոտոշարքում։

Բացի լուսանկարներից Միրանդա Քերը իր երկրպագուներին նաեւ ուրախացրել է՝ հրապարակելով մի հոլովակ, որտեղ աղջիկը պառկած է անկողնում եւ սեր է խոստովանում ջինսե հագուստներին. «ես սիրում եմ դրանք, սիրում եմ, թե ինչպես են դրանք ընդգրկում իմ մարմինը»։

 

 

Աղբյուրը՝ NYDN



© NEWS.am STYLE