Ռուս հայտնի երաժիշտը մերկ լուսանկարել է իրեն

16:12   31 հուլիսի, 2014

Սերգեյ Շնուրովը՝ «Ленинград» խմբի մենակատարը, բավականին հայտնի է իր յուրահատուկ արարքներով։ Երգիչն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա կնոջ՝ Մաթիլդա Մոզգովայի հետ է։ Այսպես արտիստը որոշել է  իր երկրպագուներին հայտնել իր եւ Մաթիլդայի ամուսնության չորրորդ տարեդարձի մասին։

«Բնության գրկում՝ լողավազանի ափին. չորս տարի առաջ նրանք ամուսնացել են»,- լուսանկարը մեկնաբանել է Շնուրովը։



© NEWS.am STYLE