Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը հազվադեպ են տեսնում միմյանց

16:34   31 հուլիսի, 2014

Աստիճանաբար ամերիկյան պարբերականները սկսում են «ահազանգել», որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը շատ քիչ ժամանակ են իրար հետ անցակցնում։

Զույգն ամուսնացել է երկու ամիս առաջ, բայց մեղրամսից հետո նրանք սկսել են հազվադեպ տեսնվել։ Երբ Քիմը հանգստանում էր Մեքսիակայում, Քանիեն ընդամենը մեկ օրով է մեկնել Մեքսիակա, ինչն էլ ֆիքսել են պապարացիները։

Ինչպես հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը People հրատարակությանը՝ «իրականում ամուսնալուծություն չի սպասվում։ Քանիեն շատ խիստ աշխատանքային գրաֆիկ ունի եւ այդ պատճառով չի կարող շատ ժամանակ անցկացնել Քիմի եւ դստեր հետ։ Զույգը կցանկանար ավելի շատ ժամանակ միասին անցկացնել, բայց դեռեւս դա նրանց մոտ չի ստացվում։ Անհանգստանալու կարիք չկա»։

 

Լուսանկարները՝  Beretta, Sims, REX, X17Online



© NEWS.am STYLE