Ժաննա Ֆրիսկեն գումար չունի բուժումները շարունակելու համար

17:15   31 հուլիսի, 2014

Ինչպե՞ս հայտնի է Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է քաղցկեղի դեմ։ Այս պահին նա Լատվիայում է։ Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական մամուլը գրում է այն մասին, որ Ժաննա Ֆրիսկեին գումարը չի բավականացնում բուժումները շարունակելու եւ այդ սարսափելի հիվանդությունից ազատվելու համար։

Մի քանի ամիսների ընթացքում «Ռուսֆոնդի» կողմից հավաքած 70 միլիոն դոլար գումարն արդեն վերջացել է։ Նշված գումարից 30 միլիոնը հատկացվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին. հենց երգչուհին է այդպես ցանկացել։

Մնացած գումարով Ժաննայի հարազատները վճարել են Գերմանիայում եւ Նյու Յորքում բուժումներ ստանալու համար։ Այս բուժումները դրականորեն են ազդել Ժաննայի առողջության վրա, եւ նա այդ ընթացքում նիհարել, եւ սկսել է ինքնուրույն շարժվել։ Բայց լիովին բուժվելու համար գումարի կարիք շատ կա։

Ֆրիսկեի հարազատները չեն ժխտում, որ բուժումները շարունակելու համար միջոցները չեն բավարարում։

«Հաճելի է, որ Գրիգորի Լեպսն ու նրա մյուս ընկերները օգնում են Ժաննային»,- Ժաննայի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը իր երախտագիտությունն է հայտնել «Комсомольской правде»-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնում են։ Բուժումներն իսկապես շատ թանկ արժեն, եւ գումարը չի բավականացնում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ վճարել գերմանական եւ ամերիկյան կլինիկաներում բուժումների գումարները»։

«Ժաննայի հայրիկը նաեւ հավելել է, որ նա իր ունեցած բոլոր միջոցները տվել է դստեր բուժման համար։

«Ստիպված ենք եղել վաճառել Ժաննայի՝ Մայամիում գտնվող տունը։ Նրան շատ ծանր ախտորոշում են տվել, երկարատեւ բուժում է անհարժեշտ եւ իհարկե, մեծ գումարներ»,-խոստովանել է Վլադիմիր Բորիսովիչը։



© NEWS.am STYLE