Հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան ամուսնացրել է որդուն

17:31   31 հուլիսի, 2014

Հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան ամուսնացրել է իր ավագ որդուն։ Նորապսակները մեղրամիսն անցկացնելու համար մեկնել են Ամերիկա։

Այս ուրախ լուրի մասին հայտնել է հենց ինքը Ելենա Մալիշեւան։

«Ես վերջերս ամուսնացրել եմ որդուս։ Օխ՜, ամեն ինչ լավ անցավ։ Բոլորը զույգերով էին եկել. Դմիտրի Շուբինը կնոջ հետ, իսկ մյուսները՝ ընկերուհիների»,- Ելենա Մալիշեւայի խոսքերը մեջբերել է Dni-ին՝ հղելով «Москвичку»ին։ Ինչպես պարզվել է Յուրիի ընտրյալը Կարինան է։ Հարսանիքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ մտերիմ ընկերների եւ հարազատների շրջանակում։ Նորապսակները հենց հարսանիքից հետո մեկնել են ԱՄՆ՝ մեղրամիսն այնտեղ անցկացնելու։

Ինչպես նշել է հրատարակությունը՝ 26-ամյա Յուրին մասնագիտությամբ բժշիկ է, եւ նա նաեւ «Жить здорово!» հաղորդման պրոդյուսերն է։

Հենց Մալիշեւայի տղային պետք է շնորհակալություն հայտնել հաղորդման ժամանակ ընտրված թեմաների, քննարկումների, փոքրիկ ներկայացումների եւ երգերի համար։

Օրինակ, հենց Յուրին է մտածել եւ ինքն էլ երգել է ձվերի մասին երգը՝ ներկայանալով տվյալ օրգանին համապատասխան կոստյումով։



© NEWS.am STYLE