Ինչպես է 68-ամյա Սիլվեսթեր Սթալոնեն հանգստանում Կաննում

18:06   31 հուլիսի, 2014

Հոլիվուդյան 68-ամյա դերասան Սիլվեսթեր Սթալոնեն իր ընտանիքի հետ հանգստանում է Կաննում։ Դերասանը մի քանի լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը։

Դերասանը, ում վերջերս հակերները «նոկաուտի» էին ենթարկել՝ համացանց ներբեռնելով «Անսանձները 3» ֆիլմի» կրկնօրինակը, հանգստանում է Կոտ դ'Ազուր-ում կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի, եւ երեք աղջիկների՝ Սոֆիայի, Սիսթենի եւ Սքարլեթի հետ։

Չնայած իր տարիքին՝ Սթալոնեն բազմաթիվ տատուներով, գեղեցիկ ու հիանալի մարմին ունի։ Նա դստեր հետ սկուտեր է վարել եւ ուրախ ժամանակ անցկացրել մի շարք ջրային ատրակցիոններում։ Սիլվեսթերն աչքը չի կտրել իր 45-ամյա կնոջից եւ անգամ իր ձեռքերի վրա տարել է նրան։

Երեկոյան երջանիկ ընտանիքը գնացել է ընթրելու Brasserie des Art էլիտար ռեստորանում։

 

Աղբյուրը՝ moejackson.com 

 

 

 

 



© NEWS.am STYLE