Պիստակով պաղպաղակ

20:08   2 օգոստոսի, 2014

Տնային պայմաններում պատրաստված պաղպաղակը շատ ավելի համեղ ու օգտակար է ստացվում, եւ այն չի վնասում մեր օրգանիզմը։ Իսկ պաղպաղակ պատրաստելն այնքան էլ ժամանակատար չէ։ Եթե եւ պաղպաղակ, եւ պիստակ եք սիրում, ապա կարող եք ինքներդ պաղպաղակ պատրաստել։ Մի փոքր բարդ է հնչում, բայց ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

Այսպիսով, Ձեզ անհրաժեշտ է. կաթի սերուցք (300-400 մլ), կաթ (200 մլ), շաքար (4 ճ.գդ.), պիստակ եւ ընկույզ (75 գր.) եւ նուշի էսենցիա (պարտադիր չէ)։

Պատրաստման եղանակը. 200 մլ. կաթը պետք է եռացնել, մաքրել պիստակները եւ բլենդերով մանրացնել։ Այնուհետեւ, բլենդերի մեջ պետք է ավելացնել ընկույզն ու կաթը։ Տաք կաթը պիստակի եւ ընկույզի փշրանքներով պետք է թողնել, որ զովանա։ Հետո ավելացրեք նուշի էսենցիա։

Վերջին փուլում պետք է ստացված զանգվածին խառնել նաեւ կաթի սերուցքն ու շաքարը (ըստ ճաշակի) եւ հարել հինգ րոպե. զանգվածը չորս անգամ պետք է ավելանա։ Ստացված զանգվածը պետք է թողնել, որ մի փոքր սառչի։

Սառչելուց հետո այն կարելի է տեղափոխել մեկ ուրիշ՝ ավելի հարմար ամանի մեջ, դնել սառնարան եւ որոշ ժամանակ անց վայելել նրա հիանալի համը։



Աղբյուրը՝ eda-offline.com



© NEWS.am STYLE