Էմբեր Հերդն ու Թեյլոր Սվիֆթը՝ ամենասեքսուալ աստղեր

21:16   31 հուլիսի, 2014

Ըստ Victoria`s Secret - What is Sexy-ի տարբերակի՝ Էմբեր Հերդն ու Թեյլոր Սվիֆթը ճանաչվել են ամենասեքսուալ աստղերը, հայտնել է Huffington post-ը։ Անցյալ տարի այս տիտղոսին արժանացել էին Ռիհանան եւ Բեյոնսեն։

Ամերիկայում պարգեւատրել են համաշխարհային կինոյի, նորաձեւության եւ շոու-բիզնեսի ամենասեքսուալ աստղերին։ What is Sexy միջոցառման կազմակերպիչները խոստովանել են, որ Ջոնի Դեպն իսկապես հիանալի ճաշակ ունի եւ նրա ընկերուհուն ճանաչել են որպես ամենագեղեցիկ եւ սեքսուալ ոտքեր ունեցող աստղը։ Իսկ համեստ Թեյլոր Սվիֆթն էլ ամաչել է, երբ նրա ժպիտը համարվել է ամենասեքսուալը։

Ժյուրի անդամների կարծիքով ամենահմայիչ եւ գրավիչ աչքերն ունի «Սարդ մարդ» Էմմա Սթոունը։ Իսկ Ջեսիկա Սիմփսոնը ճանաչվել է ամենագայթակղիչ մայրիկը։

Ջասթին Թիմբերլեյքի կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, ստացել է իր մրցանակը հագուստի մեջ սպորտն ու սեքսուալությունը համադրելու հմտությունների համար։



© NEWS.am STYLE