Գայթակղիչ Ռիհանան բաց հագուստով զբոսնել է Մանհեթենի փողոցներով

11:02   1 օգոստոսի, 2014

Ռիհանան սկսել է ճանաչում ձեռք բերել իր բաց հագուստների շնորհիվ. Աղջիկն այլեւս  չի սիրում շատ հագուստներ կրել։ Այս անգամ Ռիհանան (գրեթե մերկ) քայլել է Մանհեթենի փողոցներով։  Ախ՜, ինչպիսի գեղեցկություն։ Այսպես հագնված երգչուհին գնացել է Նյու Յարքում գտնվող VIP Club-ը։


Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին պտտվում, որ Ռիհանան դարձել է Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ապագա ամուսնալուծության պատճառը։ Իսկ ոչ այնքան վաղ անցյալում Met Gala պարահանդեսից հետո երգչուհու քույրիկը վերելակում «հարձակվել էր» Ջեյ Զիի վրա։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ միգուցե այս միջադեպի պատճառն այն է եղել, որ Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը, հասկացել է, որ Ջեյ Զիի եւ Ռիհանայի միջեւ զուտ գործնական հարաբերություններ չեն։

 

Աղբյուրը՝ Daily Mail 

Լուսանկարները՝  247PapsTv, Splash



© NEWS.am STYLE