Լրացել է Ջեյմս Բոնդի 50-ամյակը

18:10   5 հոկտեմբերի, 2012

Մշուշոտ Ալբիոնում ընդունված է ըստ արժանվույնի մեծարել հերոսներին: Հոկտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիան նշում է «Բոնդի օրը»: Այս տարի տոնը հատուկ շուքով են նշում: Լրանում է նրբակիրթ ու հավերժ երիտասարդ Ջեյմս Բոնդի 50-ամյակը: Բրիտանացիները Բոնդի տարեդարձին առավել պատասխանատվությամբ են վերաբերվել ու կազմակերպել մի շարք միջոցառումներ: Բրիտանական հեռուստատեսությամբ կվերահերարձակվեն Բոնդի բոլոր նախկին ֆիլմերը: Աճուրդի միջոցով վաճառքի կհանվեն Բոնդի նախկին ֆիլմերի մոտիվներով ստեղծված մի շարք ապրանքներ, այդ թվում «Գթասրտության քվանտ» ժապավենից Aston Martin մեքենան:

Հատուկ ուշադրության է արժանացել ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմաշարի երգը կատարել է բրիտանական երգչուհի Ադելը` կոմպոզիտոր Փոլ Էպվորտի հետ: Սաունդթրեքը 4:50 րոպե տեւողությամբ արդեն զետեղվել է Ադելի պաշտոնական կայքում:

Անգլիացիներին հատուկ սիմվոլիզմն իր արտահայտությունն է գտել նաեւ այստեղ: Տեսանյութը տեղադրվել է կեսգիշերից 7 րոպե առաջ: Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմի շնորհանդեսը, որտեղ հետախույզի դերը կատարում է թվով 6-րդ դերասան, բրիտանացի Դենիել Կրեյգը, տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Իսկ ֆիլմի զանգվածային ցուցադրումը կսկսվի հոկտեմբերի 26-ից:



© NEWS.am STYLE