Աննա Սեմեովիչի ընտրյալը 40-ամյա բանկիր է

12:34   1 օգոստոսի, 2014

34-ամյա երգչուհի Աննա Սեմենովիչի սիրտը «զբաղված է»։ Նրա ընտրյալը 40-ամյա գործարար եւ բանկիր Իվանն է։ «Блестящие» խմբի նախկին անդամն ապրում է իր սիրեցյալի հետ Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում. լրագրողները պարզել են, որ Իվանն ունի սեփական առեւտրային բանկ։


Պապարացիները զույգին «բռնացրել են» Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում։

«Այո, վաղուց է, որ մենք միասին ենք,- ասել է երգչուհին SUPER պորտալին,- միասին մեզ շատ լավ ենք զգում»։ Պետք է նշել, որ մինչեւ վերջերս երգչուհին անտեսում եւ չէր պատասխանում անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերին։

 

Նյութը եւ լուսանկարները՝ SUPER



© NEWS.am STYLE