Ժաննա Ֆրիսկեն Ռիգայում կնքել է որդուն

13:14   1 օգոստոսի, 2014

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Ռիգայում կնքել է մեկամյա որդուն՝ Պլատոնին, հայտնել է Starhit։

Երեխայի կնքամայրըն Օլգա Օռլովան է։ Հենց «Блестящие» խմբի նախկին անդամն է ստանձնել այս պատասխանատու գործը։  

Արարողության ժամանակ ներկա են եղել Ժաննայի ամուսինը, մայրն ու լավագույն ընկերուհին եւ երեխայի կնքամայրը՝ Օլգա Օռլովան։

«Անցած ուրբաթ, կնքել ենք երեխային։ Վաղուց էր պետք դա անել, բայց  Ժաննան հիմա է իրեն ավելի լավ զգում, եւ նա որոշել է այլեւս ժամանակ չկորցնել։ Պլատոնն ընդհանրապես չի լացել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ընկղմել են մկրտության ավազանի մեջ»,-պատմել է Վլադիմիր Բարիսովիչը Starhit-ին։ Ըստ Ժաննայի հայրիկի՝ երեխային արծաթե խաչ են գնել։



© NEWS.am STYLE