«Հարի Փոթեր» ֆիլմի աստղ Էմմա Ուոթսոնը բողոքում է Թուրքիայի արգելքների դեմ

13:35   1 օգոստոսի, 2014

24-ամյա դերասանուհի Էմմա Ուոթսոնը բողոքում է Թուրքիայում կանանց ծիծաղի արգելքների դեմ։ Twitter-յան իր էջում Էմման մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա լիաթոք  ծիծաղում է։ Այսպես նա փորձել է սատարել այն թուրք կանանց, ովքեր սոցցանցերում բողոքի ակցիա են սկսել հասարակական վայրերում կանանց ծիծաղելու արգելքների դեմ։

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը Ռամադանին նվիրված երեկոյի ժամանակ կոչ է արել թուրք կանանց ավելի զուսպ ու դաստիարակված լինել եւ չծիծաղել հասարակական վայրերում։

Այս հայտարարությունից հետո հազարավոր կանայք սոցցանցերում բողոքի ակցիա են սկսել եւ հրապարակել իրենց «ծիծաղացող» լուսանկարները։

Հուլիսին Էմմա Ուոթսոնը դարձել էր ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եւ այժմ նա համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ պայքարելով գենդերային անհավասարության եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների հավասարության համար։

 

Աղբյուրը՝ The Guardian



© NEWS.am STYLE