Մահացել է Աննա Սեդոկովայի նախկին ամուսինը

14:12   1 օգոստոսի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովայի նախկին ամուսինը՝ ֆուտբոլիստ Վալենտին Բելկեւիչը այսօր մահացել է. նա 42 տարեկան էր։

Ինչպես հայտնում է Կիեւի դինամոյի պաշտոնական կայքը՝ ֆուտբոլիստը մահացել է թրոմբի պոկվելու պատճառով։

Սեդոկովան դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել նախկին ամուսնու մահվան լուրին։ Նշենք, որ նրանք ամուսնացած են եղել 2004-2006թթ, եւ զույգն ունի մեկ դուստր՝ Ալինան։

Հիշեցնենք, որ այժմ Աննա Սեդոկովան ԱՄՆ-ում հանգստանում է իր երեխաների հետ։ Աստղը հրապարակում է բազմաթիվ լուսանկարները եւ ցուցադրում իր երկրպագուներին, թե ինչպես է անցկացնում իր հանգիստը։

 

Աղբյուրը՝ Ivona 



© NEWS.am STYLE