Միշա Գալուստյանի բլոգը զանգվածային լրատվամիջոց է դարձել

16:33   1 օգոստոսի, 2014

Միշա Գալուստյանի բլոգը զանգվածային լրատվամիջոց է դարձել։ Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում բլոգների մասին մի օրենք, ըստ որի՝ այն բլոգը, որն օրական 3000-ից ավելի ընթերցող ունի, պետք է գրացվի հատուկ մի ռեգիստրում։ Այս գրացումը եւ կամավոր է, եւ պարտադիր, որը վերահսկելու է Ռուսաստանի Роскомнадзор-ի կամ իրավապահ մարմինների կողմից։ Ինչպես հայտնել է «Известия»՝ այս ցուցակում հայտնվել է յոթ մարդ՝ Էդուարդ Լիմոնովը, Միխայիլ Զադորնովը, Միշա Գալուստյանը, Սերգեյ Դոլյան, Դմիտրի Չերնիշեւը, Աշոտ Գաբրիելյանը (NewsMedia հոլդինգի տնօրեն) եւ գրող Բորիս Ակունինը։

Միխայիլ Զադորնովը չի ցանկացել մեկնաբանել այս լուրը եւ ասել է. «Այդպիսի մի բան լսել եմ, բայց դեռ պետք է մի լավ հասկանալ, թե ինչ է դա»։

Գրանցված բլոգերները պետք է հետեւեն մի քանի կանոնների. նրանք չպետք է օգտագործեն իրենց բլոգները ահաբեկչություններ քարոզելու կամ պետական ​​գաղտնիք բացահայտելու համար, ցանկացած հրապարակված տեղեկատվություն պետք է լինի ճշգրտված եւ հավաստի ու ամենակարեւորը՝ ցենզուրայի սահմաններում։

«Հարգելի ընթերցողներ, այժմ Դուք զանգվածային լրատվամիջոցի եք հետեւում. չնայած դա արդեն հասկանալի է։ Բոլորին խաղաղություն. վերջապես պատասխանատվություն ենք գրում այն ամենի համար, ինչ գրում ենք։ Ասենք «ոչ» զրպարտություններին ու վիրավորանքներին»,- իր միկրոբլոգում գրել է Միշան։  



© NEWS.am STYLE