Ջեյ Զին փորձում է փրկել իր եւ Բեյոնսեի ամուսնությունը

17:13   1 օգոստոսի, 2014

Ջեյ Զին եւ Բեյոնսեն՝ համաշխարհային շոու-բիզնեսի ամենահայտնի զույգը, ըստ ԶԼՄների կանխատեմամբ՝ամուսնալուծության եզրին են կանգնած, ինչը կարող է մեծապես ազդել նրանց ֆինանսական կարգավիճակի վրա։ Զույգը, ում ամուսնությունն ավելի ամրապնդվեց նրանց դստեր լույս աշխարհ գալով, շուտով բաժանվելու է։

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համատեղ շրջագայությունների ավարտին մնացել է երկու համերգ (ընդհանուր առմամբ նրանք արդեն 120 միլիոն դոլար են վաստակել)։ Վերջին համերգը կայանալու է Փարիզում սեպտեմբերի 12-ին։ Դրանից հետո լրագրողները օրերն են հաշվելու, թե երբ երգչուհին կհայտարարի իրենց ամուսնալուծության մասին։

Լուրեր են պտտվում, որ Ջեյ Զին ուզում է փրկել իրենց ամուսնությունը եւ ցանկանում է կնոջ հետ ճամփորդության գնալ մի տեղ, որտեղ նրանք հեռու կլինեն պապարացիներից ու լրագրողներից։

Զույգին մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ երգիչը շատ է սիրում իրենց դստերը՝ Բլյու Ավին, եւ չի ցանկանում ամուսնալուծվել։

«Բեյոնսեն չի ներել ամուսնու դավաճանությունը։ Նա այլեւս չի վստահում ամուսնուն. նա արդեն հոգնել է եւ ուզում է միայնակ առաջ շարժվել»։,-ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ այս օրերին հայտնի է դարձել, որ Ջեյ Զին «շատ մտերիմ» հարաբերությունների մեջ է Ռիհանայի հետ, իսկ Բեյոնսեն այլեւս չի կրում իրենց ամուսնական մատանին։

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE